Հաքերները, որոնք կոտրել էին Riot Games-ը և գողացել League of Legends-ի կոդերի սկզբնաղբյուրը, ապօրինի ձեռք բերված ֆայլերի վաճառքի աճուրդ են կազմակերպել։ Բացի խաղի կոդից, ցանկացողները կարող են սև շուկայում ձեռք բերել ընկերության հին հակաչիտ Packman-ը:

Ի սկզբանե հաքերները Riot Games-ից 10 մլն դոլար էին պահանջել League of Legends-ի գողացված սկզբնաղբյուրի համար։ Խաղային ստուդիայի ներկայացուցիչները հրաժարվել են համագործակցել չարագործների հետ։ Անանուն վայրերում աճուրդը սկսվել է մեկ միլիոն դոլարից։

Riot Games-ի սերվերների վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 21-ին։ Riot Games-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հաքերներին չի հաջողվել մուտք գործել օգտատերերի տվյալներ։ Ընկերությունը դիմել է ոստիկանություն՝ միջադեպը հետաքննվելու է: