Riot Games-ը Valorant-ի ներխաղային մրցակցային ռեժիմ Premier-ում ներկայացրել է նոր փոփոխությունները։ Իններորդ դրվագի թողարկմամբ մշակողները կավելացնեն նոր կոչում, որը պետք է դյուրին դարձնի խաղացողների մուտքը պրոֆեսիոնալ լիգաները:

Նոր կոչումը ստացել է Invite անվանումը։ Յուրաքանչյուր տարածաշրջանում դրան կարող են մասնակցել Contender-ի վարկանիշում ամենաշատ միավորներ հավաքած 32 թիմերը։ Երկու դիվիզիոնների մասնակիցները պետք է շաբաթական առնվազն երկու Premier-խաղ անցկացնեն, որպեսզի պահպանեն իրենց տեղը մրցաշարում: Invite կոչումով լավագույն թիմերը տարեվերջին կկարողանան պայքարել Challengers մակարդակի տարածաշրջանային մրցաշարի որակավորման փուլում, որտեղ պայքարում են կիսապրոֆեսիոնալ թիմերը:

Premier ռեժիմը Valorant-ում հայտնվեց 2023 թվականի ամռանը։ Այդ ժամանակից ի վեր Riot Games-ը նոր հնարավորություններ է ավելացնում մրցաշարի համար՝ ապագայում պլանավորելով այն դարձնել պրոֆեսիոնալ մրցաբեմ մուտք գործելու հիմնական միջոցը: Challengers-ում նոր աստիճանի և որակավորման թարմացումը նախատեսվում է 2024 թվականի հունիսին: