Videocardz պորտալը ակնարկել է, թե ինչեր են ներկայացվելու Computex միջոցառման ժամանակ։ Հունիսի 3-ից 6-ը Թայպեյում անցնելու է ամենամյա Computex-ը։ Ըստ լուրերի՝ նոր պրոցեսորներ, դյուրակիր համակարգիչներ և այլ սարքեր են ցուցադրվելու դրա ընթացքում։ Ինչևէ՝ այս անգամ չկան տեսաքարտեր։ Փոխարենը մատնանշված է եղել ASUS Rog Ally սարքը, որի նոր տարբերակը նախկինից կարող է զգալիորեն հզոր լինել։ Ահա՛ ամբողջական պատկերը, որն արտահոսել էր Videocardz-ից։