CS2-ի յոթ կիբերմարզիկներ, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն HLTV-ի 2024 թվականի լավագույն խաղացողների ցուցակում: Ինֆոգրաֆիկան տրամադրել է CS2 NEWS պորտալը։

Ցուցակի առաջատարը donk-ն է՝ 1.55 վարկանիշով, մեկ MVP և EVP մրցանակներով: Երկրորդ տեղում է ZywOo-ն՝ 1.33 անհատական վարկանիշով, որը ստացել էր ESL Pro League Season 19-ում լավագույն խաղացողի մրցանակը՝ չնայած գրանդ եզրափակչում կրած պարտությանը:

Եռյակն եզրափակում է m0NESY-ն 1.28 միավորով։ Երիտասարդ կիբերմարզիկը դեռ չունի MVP մրցանակ, բայց ունի երեք MVP տիտղոս: Նույն արդյունքն ունի նաև frozen-ը՝ 1.16 վարկանիշով, որը զբաղեցնում է 6-րդ տեղը: Լավագույն խաղացողի մրցանակ ունի նաև broky-ն (1.19), որը ցուցակում հինգերորդն է: