MSI 2024-ում ստորին ցանցի եզրափակիչը (BLG vs T1) ավարտվեց BLG-ի հաղթանակով։ 3-2 հաշիվ գրանցվեց Т1-ի դեմ խաղում, ինչի արդյունքում կորեական թիմը կզբաղեցնի 3-րդ հորիզոնականը, իսկ BLG-ն վաղը՝ գրանդ եզրափակչում կհանդիպի Gen.G-ին։ Խաղից հետո վերլուծաբաններին հարցազրույց է տվել BLG-ի կիբերմարզիկ Knight-ը, խոսել Gen.G-ից և իր թիմի մարզավիճակից։ 

Հարցին, թե ինչ եզրակացություններ են եղել Gen.G-ի դեմ նախկին խաղերից հետո , Knight-ը ընդգծեց, որ անցյալում իրենք չէին կարողանում լավ հարմարվել հակառակորդին, քանի որ շտապում էին որոշումներ կայացնելիս, ավելորդ ագրեսիա կար գեյմփլեյում, իսկ այս անգամ նրանք կփորձեն ավելի կշռադատված պաշտպանվել, որպեսզի խաղը չհասնի 5-րդ քարտեզ։ Խոսելով Gen.G-ի միջին գծային Chovy-ի մասին, Knight-ը կարծում է, որ վերջինս այնքան էլ ուժեղ չէ, մանավանդ երկար տևող խաղերի ժամանակ և ինքը վստահ է, որ հաղթանակը տրվելու է BLG-ին։ 

Անդրադառնալով իր մարզավիճակին՝ Knight-ը նշեց, որ իր թիմի խաղամակարդակը բարձրացել է, քանի որ իրենք ավելի մտերիմ են դարձել բոլորով։ Knight-ը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հաղթանակը ավելի ու ավելի հավանական է չնայած, որ գրանդ եզրափակիչները երբեք էլ հեշտ չեն տրվում։