IEM Dallas 2024 CS 2-ի կազմակերպիչները ներկայացրել են մրցակցային ցանցը՝ առաջին զույգերի անուններով:

A խմբում G2 Esports-ն ու Team Falcons-ը կմրցեն միմյանց հետ: Նույն խմբում կտեսնենք նաև Team Vitality և Monte թիմերի պայքարը:

B խմբում են խաղալու Virtus.pro-ն ու Heroic-ը, ինչպես նաև Natus Vincere-ն ու BIG-ը: Դալլասում սպասվող առաջնության մեկնարկային հանդիպումները նախատեսված են մայիսի 27-ին: Առաջին հանդիպումները տեղի կունենան best-of-1 մատչերի ձևաչափով: Հետագա խաղերը՝ մինչև երկու հաղթանակը:

IEM Dallas 2024-ը կանցկացվի մայիսի 27-ից հունիսի 2-ը, ունենալով 250 հազար դոլար մրցանակային ֆոնդ, որի համար կպայքարեն թվով 16 թիմեր: Խաղարկվելու է նաև IEM Cologne 2024-ի սլոթ: