Amkal Esports-ը հաղթանակ է տարել BetBoom Team-ի նկատմամբ, CS2-ից անցկացված CCT Season 2 European Series #1 առաջնության գրանդ եզրափակչում:
Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ 13:8 Mirage-ում և 13:5 Vertigo-ում: Չեմպիոնական տիտղոսի համար թիմը ստացել է 22 հազար դոլար: BetBoom Team-ը գրավել է երկրորդ տեղը և վաստակել 10 հազար դոլար: 3-4-րդ հորիզոնականներում զբաղեցրել են Metizport-ը և 9Pandas-ը, ստանալով 5 հազարական դոլար:
CCT Season 2 European Series #1-ը տեղի է ունեցել ապրիլի 21-ից մայիսի 4-ն առցանց տարբերակով: Թիմերը խաղարկել են 50 հազար դոլար մրցանակային ֆոնդ:
WE ARE CHAMPIONS @cctour_gg EU Series #1 🏆
— AMKAL ESPORTS (@amkalesports) May 4, 2024
It's first title for us, but we want more! pic.twitter.com/4p7RhdG9td