Հայտնի են դարձել League of Legends-ից անցկացվող 2024 Mid-Season Invitational-ում փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները: T1-ը և PSG Talon-ը A խմբի արդյունքներով անցել են հաջորդ փուլ, իսկ Fnatic-ը և Top Esports-ը դարձել են B խմբի լավագույն թիմերը: Նրանց են միացել չորս ակումբներ, որոնք ելույթները կսկսեն անմիջապես փլեյ-օֆֆից:

Վիճակահանության արդյունքում որոշվել են MSI 2024-ի երկրորդ փուլի զույգերը: best-of-5 ձևաչափով կմրցեն Gen.G — Fnatic, Team Liquid — Top Esports, G2 Esports — T1 և Bilibili Gaming — PSG Talon զույգերը Փլեյ-օֆֆի առաջին դիմակայությունը կմեկնարկի մայիսի 7-ին:

2024 Mid-Season Invitational-ը տեղի է ունենում մայիսի 1-ից 19-ը Չինաստանի Չենդու քաղաքում: 12 թիմեր խաղարկում են սլոթ 2024 World Championship-ի համար, ինչպես նաև 250 հազար դոլար մրցանակային ֆոնդ: