Riot Games-ը հայտարարել է, որ ենթարկվել է հաքերային հարձակման։ League of Legends, Valorant և այլ խաղերի հեղինակները պնդում են, որ թեև ոչ մի կարևոր տվյալ չի կորել, ներառյալ խաղացողների տվյալները, հաքերային հարձակումն ամենայն հավանականությամբ պատճառ կդառնա հետաձգել իր խաղերի առաջիկա թարմացումները:

Թիմն իր միջոցները ներկայումս բաշխել է նոր բովանդակություն թողարկելուց առաջ անվտանգության ապահովմանը: Սա ազդել է մի քանի խաղերի թարմացումների վրա, ներառյալ League of Legends-ն ու Teamfight Tactics-ը:

Ստուդիայի MOBA խաղի համար առաջիկա 13.2 թարմացումն անորոշ ժամանակով կարող է հետաձգվել: Համապատասխան թիմն աշխատում է, որպեսզի հնարավոր կարճ ժամանակում ապահովի այս թարմացման հրապարակումը: Նույնը վերաբերվում է նաև Teamfight Tactics խաղին: