Esports World Cup 2024-ի կազմակերպիչները որոշել են այն ժամանակահատվածը, որի ընթացքում տեղի կունենա միջոցառումը: Բացումը նախատեսված է հուլիսի 3-ին, իսկ միջոցառումը կավարտվի օգոստոսի 25-ին: Տեղեկությունը հրապարակվել է սոցցանցերում։

Esports World Cup 2024-ի անցկացման վայր է ընտրվել Սաուդյան Արաբիայի Ալ-Ռիադ քաղաքը։ Մրցույթի շրջանակում կանցկացվեն 19 կիբերսպորտային դիսցիպլիանաներից մրցաշարեր, որոնց թվում են DOTA 2, Counter-Strike 2, League of Legends, Apex Legends, StarCraft II և այլ խաղերը:

Ավելի վաղ կազմակերպիչները բացահայտել էին մրցանակային ֆոնդի չափը։ Ընդհանուր առմամբ մրցաշարերում կխաղարկվի ավելի քան 60 մլն դոլար: Ավելի քան 33 մլն դոլարը կբաշխվի առանձին դիսցիպլինաների միջև, 7.6 մլն դոլարը կուղղվի որակավորմանը, իսկ 1.1 մլն դոլարը կհատկացվի MVP-մրցումների պարգևատրման համար: Եվս 20 մլն դոլար միմյանց հետ կկիսեն կազմակերպությունները, որոնք կազմերը կներկայացնեն միանգամից մի քանի խաղերում։