Benchlife Info հարթակի տվյալներով՝ NVIDIA-ն ցուցադրել է RTX տեսաքարտերի առաջատար կարողություններ։ Միջոցառումը միտված է եղել ցուցադրելու, թե ինչպես են NVIDIA-ի տեսաքարտերը գերազանցում արհեստական բանականությամբ աշխատող այլ համակարգիչներին՝ առաջադրանքների կատարման ծավալով և բարդությամբ։ Ցուցադրվել են նկարների գեներացիայի, որակի բարձրացման, փոփոխման և այլ առաջադրանքներ։ Եթե RTX տեսաքարտերը համարվում են միջին կարողություններով սարքեր, ապա ավելի բարդ առաջադրքանքների համար գործածվում են H100 կամ B200 Blackwell GPU-ները։ Նշվել է, որ RTX 4000 սերիայի տեսաքարտերը 7 անգամ ավելի արագ և արդյունավետ են կատարում առաջադրանքները, քան Apple-ի M3 Max չիպերը։ AMD-ի հետ համեմատ նույնպես զգալի է եղել տարբերությունը։ Stable Diffusion նկարների գեներացման ծրագրում RTX 4090-ը 2,8 անգամ ավելի արագ է գտնվել, քան RX 7900 RTX-ը։ Արդարության համար հարկ է նշել, որ RTX 4090-ը կրկնակի շատ էներգիայի ծախս է առաջացնում, քան Apple-ի և AMD-ի մոբայլ տեսաքարտերը։