Krafton ստուդիան PUBG-ում հայտարարել է նոր ժամանակավոր իրադարձության մասին, որը խաղին կավելացնի դասական ռեժիմ: Համապատասխան իրադարձության թրեյլերը հրապարակվել է արքայական մարտի պաշոնական աղբյուրներում:

Միջոցառման շրջանակում խաղացողները կկարողանան այցելել Erangel քարտեզի դասական տարբերակը՝ հենց առաջին քարտեզը, որը հայտնվել էր PUBG-ում դեռ պաշտոնական թողարկումից առաջ:

Փոփոխությունները կանդրադառնան նաև մեխանիկայի և զենքի հավասարակշռության վրա - այն մոտ կլինի խաղի առաջին թողարկման տարբերակի իրողություններին: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-28-ը ԱՀ-ում և մայիսի 23-ից հունիսի 6-ը կոնսոլների վրա:

PUBG-ը թողարկվեց 2017 թվականին, իսկ երկու տարի անց մշակողները թողարկեցին Էրանգել քարտեզի վերամշակված տարբերակը: Յոթ տարիների ընթացքում արքայական մարտն ունեցել է 14 ավելացված քարտեզներ: