Ամերիկյան FaZe Clan կիբերսպորտային ակումբը հայտարարել է վերակազմավորման մեկնարկի մասին, որը կապված է նոր սեփականատիրոջ հայտնվելու հետ: Կազմակերպությունն արդեն գործարկել է նոր կայքը, ինչպես նաև հայտնել է առաջին փոփոխությունների մասին:

FaZe Clan-ի համահիմնադիր Ռիչարդ Banks Բենգթսոնը կրկին կզբաղեցնի ղեկավարի պաշտոնը: Ակումբի գործունեությունը հիմնականում կկառուցվի կիբերսպորտային կազմերի և խաղերի շուրջ, իսկ երրորդ կողմի թեմաներով բովանդակություն ստեղծողներին կտրվի նվազագույն ուշադրություն: Հեռարձակողների թիվը, որոնք կհամագործակցեն FaZe Clan-ի հետ, կրճատվել է մինչեւ 14-ը - այսինքն տվյալ նախագիծը լքել են 17 մարդ։

Ինչ վերաբերում է կիբերսպորտին, ապա FaZe Clan-ը կունենա կազմեր 13 դիսցիպլինաներում: Դրանք ներառում են Counter-Strike 2, Halo, Call of Duty, PUBG և PUBG Mobile, Rocket League ու այլ խաղերը:

FaZe Clan-ը հիմնադրվել է 2010 թվականին։ 2022 թվականի հունիսին տեղի ունեցավ կազմակերպության միաձուլումը B. Riley Principal 150 Merger Corp-ի հետ, որից հետո FaZe-ը դարձավ հանրային ընկերություն և դուրս եկավ ֆոնդային բորսա։ 2023 թվականի վերջին հայտարարվեց, որ կազմակերպության նոր սեփականատերը կանադական GameSquare գործակալությունն է։