Capcom-ը բարձրացրել է շահույթի կանխատեսումը ֆինանսական տարվա համար, որն ավարտվել է մարտի 31-ին։ Վաճառքի ծավալները պետք է աճեն 8.9%-ով՝ հասնելով 979 միլիոն դոլարի, իսկ զուտ շահույթը՝ 8.3%-ով՝ հասնելով 278 միլիոն դոլարի:

Dragon’s Dogma 2-ը լավ ֆինանսական արդյունքներ է ցույց տվել ու սրա արդյունքներով Capcom-ում հատկապես գոհ են: Street Fighter 6-ի վաճառքը նույնպես գերազանցել է ճապոնական ընկերության սպասելիքները:

Ինչպես նշել են Capcom-ում, հաջորդ ֆինանսական տարվա հասույթի սպասումներն ավելացել են մի քանի խաղերի հաջողության ու հանրաճանաչ ֆրանշիզաների խաղերի վաճառքի ավելացման ֆոնին: 2024 թվականի ապրիլի սկզբին Capcom-ը հաղորդել էր Dragon’s Dogma 2-ի վաճառքի մասին թվեր և ըստ այդմ RPG-ի վաճառքը գերազանցել էր 2.5 միլիոն օրինակի նշագիծը՝ թողարկումից 11 օր անց: