For Honor-ում խաղային համագործակցություն տեղի կունենա ֆրանսիական հատարակչի մեկ այլ խաղի՝ Assassins Creed-ի հետ: Ասսասինների ու տամպլիերների ճակատամարտին մասնակցել հնարավոր կլինի ապրիլի 25-ից, իսկ միջոցառումը կավարտվի մայիսի 16-ին։

Համապատասխան թրեյլերում կարելի է տեսնել տարբեր մարդասպանների, որոնք For Honor-ում կհայտնվեն այս քրոսովերի ընթացքում։ Քրոսովերի առանցքային դետալներից մեկը «Տարածքների գրավման» ռեժիմի փոփոխվածությունն է։ Դրանում խաղացողները գրավելու են տարածքները որպես մարդասպաններ և տամպլիերներ, որպեսզի վերջում կռվեն իրենց առաջնորդների հետ։ Դրանցից մեկը կլինի լեգենդար Էզիո Աուդիտորեն՝ Assassin’s Creed-ի երկրպագուների սիրելին։