SK Gaming LoL կազմի միջին գծի խաղացող Յասին Nisqy Դենսերը 2 հազար եվրո տուգանք կվճարի LEC Spring 2024-ում Team BDS-ի դեմ խաղում արգելված բագն օգտագործելու պատճառով: Այս մասին հայտնել է Sheep Esports պորտալը։

Nisqy-ը, խաղալով Նիկո չեմպիոնով, կիրառել է խաղային վրիպակը, որը թույլ է տվել նրան վերահսկել կլոնի շարժումը: Այս բագն օգնում է որոշ դեպքերում լրացուցիչ տեսանելիություն ստանալ: Riot Games-ը արգելված բագերի ցուցակը սովորաբար տրամադրում է կիբերմարզիկներին, որպեսզի Նրանք պաշտոնական խաղերում չօգտագործեն դրանք և այդ ցուցակում առկա է եղել նաև վերոնշյալ թերությունը:

Այն բանից հետո, երբ մրցավաները նկատել են, որ Nisqy-ն բագից է օգտվել, հանդիպումը դադարեցվել է: Կարճ դատավարությունից հետո պարզվել է, որ Դենսերը ոչ մի առավելություն չի ստացել տվյալ պահին, և խաղը շարունակվել է։ Չնայած այս հանգամանքին, լիգայի ղեկավարությունը նրան տուգանք է նշանակել։