Vice պարբերականին հաջողվել է ստանալ էլեկտրոնային նամակի պատճենը, որը հաքերները, ովքեր Riot Games-ից գողացել էին որոշ խաղերի կոդերի սկզբնաղբյուրները և հասանելիություն էին ստացել հակաչիտին, ուղարկել են ստուդիային: Ըստ այդմ իմանում ենք նոր մանրամասներ այս կիբերհարձակումից, որը տեղի էր ունեցել Riot Games-ի դեմ:

  • Հանցագործները ստուդիայից 10 մլն դոլար են պահանջել և դրա դիմաց նրանք խոստացել են ամբողջությամբ ջնջել գողացված բոլոր տվյալները, պատմել այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել իրականացնել հարձակումը ու խորհուրդներ տալ նման միջադեպերը կանխելու համար
  • Որպես ապացույց, չարագործները Riot Games-ին ուղարկել են PDF ֆորմատով երկու ֆայլ, որոնցում պարունակվում են League of Legends, Teamfight Tactics և Packman հակաչիտի կոդերով կատալոգներ
  • Հաքերները հաղորդագրությանը կցել են Telegram-ի ալիքի հղումը՝ նրանց հետ կապ հաստատելու համար։ Vice-ի լրագրողներին հաջողվել է զրուցարան մտնել և օգտատերերի ցուցակում նկատել են մարդկան, որոնց մականունները համընկնում էին Riot Games-ի նախկին աշխատակիցների անունների հետ
  • Հանցագործների խոսքով իրենց գլխավոր նպատակը ֆինանսական շահն է։ Հաղորդագրության մեջ նշվել է, որ գումարը պետք է իրենց հասնի տասներկու ժամվա ընթացքում, իսկ պայմանները չկատարելու դեպքում ամբողջ գողացված տեղեկատվությունը կհայտնվի բաց հասանելիության տիրույթում
  • Հաղորդագրության վերջում հաքերները հայտարարել են, թե Riot Games-ի անվտանգության համակարգը կարող է կոտրել նույնիսկ սիրողական մակարդակի անձը, իսկ ստուդիայի աշխատակիցները պետք է ամաչեն իրենց կոլեկտիվի հրապարակային բացահայտման համար

Պարբերականը Riot Games-ին խնդրել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել, սակայն ստուդիան հրաժարվել է մեկնաբանել: