Blizzard Entertainment-ի կայքում հայտնվել է մեկ նոր խաղի մասին հիշատակում և այս անգամ, հնարավոր է, որ ընկերությունը ստեղծում է նախագիծ՝ բաց աշխարհով:

Blizzard-ի ապագա բաց աշխարհով նախագիծը հայտնի է դարձել հրապարակված աշխատանքների ցուցակի շնորհիվ: Ստուդիայի հայտարարություններում ուղղակիորեն նշվում է աշխատանքը «հավակնոտ» նախագծի վրա, որը ոչ մի կերպ կապված չէ ընկերության արդեն գոյություն ունեցող արտոնությունների հետ: Ըստ ամենայնի, թիմը նախատեսում է թողարկել բոլորովին ինքնուրույն նախագիծ, որտեղ հիմնական առանձնահատկությունը կլինի լայնածավալ բաց աշխարհը և դրա ուսումնասիրությունն ու հետազոտությունը: 

Դատելով առկա տեղեկատվությունից՝ բաց աշխարհի խաղը կապված չէ նախկինում հայտարարված նախագծի հետ, որտեղ օգտագործվում են գոյատևման տարրեր(սրա մասին հայտարարվել էր դեռ անցած տարի)։ Blizzard-ը կարող է իրեն թույլ տալ զուգահեռ աշխատել երկու խոշոր խաղերի վրա: Այդ իսկ պատճառով նրանք փնտրում են նոր աշխատակիցներ և առաջին հերթին հետաքրքրված են մարտական համակարգի փորձառու դիզայներներով և մշակողներով: