Ubisoft-ը հայտարարեց Assassin’s Creed Hexe-ի մասին դեռ 2022 թվականին: Այս ժամանակահատվածում շատ քիչ մանրամասներ են եղել խաղի հետ կապված: Ենթադրվում է, որ Hexe-ի վրա աշխատանքը գտնվում է վաղ փուլում, և դրա թողարկումը տեղի կունենա 2026 թվականից ոչ շուտ։

Հայտնի ինսայդեր Թոմ Հենդերսոնը հայտնել է, որ իրեն չբացահայտման պայմանով ուղարկել են խաղի հատվածի տեսաձայնագրությունը։ Գործողությունները տեղի կունենա 16-րդ դարի Գերմանիայում՝ վհուկների որսի ժամանակ։ Հերոսուհին ևս կլինի կախարդ, որին այս պահի դրությամբ տվել են Էլզա անունը:

Տրամադրած հատվածը ներկայացնում է իրենից քաղաքի սալահատակ փողոցներում մութ ու մռայլ միջավայր: Էլզային որսում են զինվորները և նա կախարդանք է օգտագործում մոտակայքում գտնվող կատվին իրեն ենթարկելու համար: Դրանից հետո խաղացողը, վերահսկելով կատվին, օգտագործում է այն զինվորներին շեղելու համար՝ շրջելով և կոտրելով ապակե շիշը:

Աղբյուրները նաև հայտնել են, որ խաղը նախատեսում է իրականացնել վախի համակարգ, որը ոգեշնչված է Assassin’s Creed Syndicate-ի լրացում Jack The Ripper-ից: