ESL One Stockholm Dota Major 2022-ի կազմակերպիչները որակազրկել են Mind Games-ին մրցաշարից: Նման որոշում է կայացվել այն պատճառով, որ թիմի մասնակիցները չեն կարողացել վիզա ստանալ։ Այս մասին ներկայացուցիչները հայտնել են սոցցանցերում։

Կազմակերպիչները հայտնել են, թե Mind Games-ի բոլոր ապագա մրցակիցները ստացել են տեխնիկական հաղթանակներ: Ավելի վաղ տեխնիկական պարտություն էր կրել ռոսթերը Thunder Awaken-ի դեմ խաղում, քանի որ չէր կարողացել ժամանակին հասնել առաջնության անցկացման վայրը:

DOTA 2-ի մեյջորը սկսվել է մայիսի 12-ից և կշարունակվի մինչև մայիսի 22-ը: Թիմերը պայքարում են 500 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար: Խաղերին կարող եք հետևել այստեղ: