BlizzCon փառատոնը տեղի չի ունենա 2024 թվականին, ինչի մասին Blizzard-ը հայտարարել է իր կայքում։ Ընկերությունը շահագրգռված է վերադարձնել միջոցառումը հաջորդ տարիներին, ինչը նշանակում է, որ Blizzard-ն ամբողջությամբ չի հրաժարվում փառատոնից։

BlizzCon 2024-ի անցկացումից հրաժարվելն ընկերության համար բարդ որոշում է դարձել, ընդգծել են Blizzard-ում։ Ընկերությունը 2024 թվականին կանցկացնի մի քանի առանձին շնորհանդեսներ, որոնք նվիրելու է իր առաջիկա թողարկումներին, այդ թվում՝ World of Warcraft: The War Within-ին ու Diablo IV-ի առաջին սյուժետային հավելմանը, որը ստացել է Vessel of Hatred անունը: Միջոցառումների մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

2023 թվականի հոկտեմբերին Microsoft-ը փակեց Activision Blizzard-ը 68,7 միլիարդ դոլարով ձեռք բերելու գործարքը։ Միաձուլումը ռեկորդային է խաղային ինդուստրիայի պատմության մեջ։ BlizzCon 2023-ին ընկերությունը, ի թիվս այլ բաների, ներկայացրեց երեք հավելումներ World of Warcraft-ի, Cataclysm Classic-ի և Diablo IV-ի համար: