Tundra Esports-ի կազմը չի մասնակցի PGL Wallachia 2024: Season 1-ին: Թիմի տեղը մրցաշարում կզբաղեցնի MOUZ-ը: Այս մասին հայտնում են առաջնության կազմակերպիչները սոցիալական ցանցերում:

PGL-ի հայտարարության մեջ ասվում է, որ Tundra Esports-ի խաղացողները չեն հասցրել վիզա ստանալ մինչև մայիսի 6-ը։ Նաև ակումբը չի կարողացել հավաքել ռոսթեր, որը կարող էր հանդես գալ առաջնությունում: Ենթադրվում է, որ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ են առաջացել կազմի միանգամից մի քանի մասնակիցների մոտ։

PGL Wallachia 2024: Season 1-ը տեղի կունենա մայիսի 10-ից 19-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում: 16 թիմեր կխաղարկեն մեկ միլիոն դոլար մրցանակային ֆոնդ: