REJECT WINNITY թիմը հաղթել է Apex Legends Global Series: Split 1 մրցաշարում: Ամփոփիչ աղյուսակում Հարավային Կորեայի թիմը հավաքել է 86 միավոր, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած DarkZero Esports-ը՝ 69 միավոր:

Հաղթանակի համար REJECT WINNITY-ը վաստակել է 300 հազար դոլար և 500 ALGS-միավոր, որոնք անհրաժեշտ են Apex Legends Global Series: 2024 Championship-ում հայտնվելու համար։ ԱՊՀ-ն ներկայացնող Aurora Gaming կազմը միջոցռումում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը՝ ստանալով 40 հազար դոլար ու 420 ALGS-միավոր: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել REJECT WINNITY թիմի մասնակից SangJoon մականունով կիբերմարզիկը:

Apex Legends Global Series: Split 1-ի հանդիպումները տեղի են ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մայիսի 2-ից 5-ը: 40 թիմեր խաղարկել են մեկ միլիոն դոլար և ALGS-միավորներ: