Mortal Kombat 1-ում շուտով հասանելի է դառնալու հինգերորդ DLC-կերպարը՝ «Տղերքը» կոմիքսային սերիալի խորհրդանշական սուպերչարագործ Homelander-ը: WB Games-ն ու ֆայթինգի մշակող NetherRealm Studios-ը դեռ չեն հստակեցրել նոր կերպարի՝ խաղում հայտնվելու ժամկետները, սակայն ցուցադրել են թիզեր թրեյլեր:

Խաղի շրջանակում կերպարին մարմնավորողն Էնթոնի Սթարը չէ, ով վերը նշված սերիալում խաղում է հերոսի դերում: Չնայած սրան, կերպարին ճանաչելը դժվար չէ՝ իր արտաքինի շնորհիվ: Վերջինս ունի բավական դաժան ֆատալիտի լազերային աչքերով և ինքնաթիռով:

Mortal Kombat 1-ը հասանելի է PS5, Xbox Series X/S, Nintendo Switch ու PC խաղային սարքավորումների համար: