League of Legends-ում Vanguard հակաչիտի ավելացումից հետո Riot Games-ի զարգացման թիմը զանգվածային քննադատության է ենթարկվել խաղացողների կողմից։ Օգտատերերի խոսքով անվտանգային այս թարմացումը ներբեռնելուց հետո խաղը դադարում է համարժեք աշխատել։ Շատերը բողոքում են գործարկման խնդիրներից, խաղի կախումներից ու ամբողջական անջատումներից:

Եղել են նաև դեպքեր, երբ համակարգն ամբողջությամբ վերագործարկվել է:

Ավելի վաղ այս հակաչիտն ավելացվել էր Valorant-ում։ Թիմային շութերում ևս գրանցվել էին նմանատիպ խնդիրներ: