League of Legends-ի համար նախատեսված 14.9 համարի թարմացումով խաղում հասանելի է դարձել Vanguard հակաչիտ համակարգը Windows-ի օգտատերերի համար։ Այս մասին մշակողները հայտնել են թարմացման պաշտոնական նկարագրության մեջ։

League of Legends-ն այժմ խաղալու համար պարտադիր է տեղադրել Vanguard համակարգը, իսկ Windows 11-ից օգտվողները նաև պետք է միացնեն TPM 2.0 մոդուլը: Ինչպես Valorant-ում, այստեղ էլ նույնպես այն միշտ աշխատում է և գործարկվում է համակարգի հետ միաժամանակ՝ ստուգելով արգելված ծրագրերի առկայությունը:

Թարմացումից հետո որոշ խաղացողներ խնդիր են ունեցել, երբ փորձել են մուտք գործել խաղ: Դժգոհություններ են եղել Vanguard-ի տեղադրումից հետո սխալների և «մահվան էկրանների» հետ կապված: Որոշ խաղացողներ ընդհանրապես չեն կարող տեղադրել հակաչիտն այն պատճառով, որ իրենց համակարգը կամ համակարգչի կազմաձևը համատեղելի չեն Vanguard-ի հետ: