Counter-Strike 2-ի մշակողները խաղի մրցակցային քարտեզացանկում փոփոխություններ են կիրառել: Խաղում Overpass-ը փոխարինվել է Dust2-ով մրցաշարային և Premier ռեժիմների համար։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է շութերի պաշտոնական կայքում։

Dust2-ը հանվել էր մրցակցային քարտեզների ցուցակից 2022 թվականի նոյեմբերին՝ դեռ CS:GO-ի ժամանակ: Այնուհետև մշակողները փոխարինեցին խաղային տեղանքը Anubis-ով: Թե երբ Overpass-ը կրկին կվերադառնա քարտեզացանկ, և արդյո՞ք մշակողները նախատեսում են փոխել այս քարտեզը, անհայտ է:

Թարմացումը թողարկվել է ապրիլի 26-ի գիշերը: Բացի CS2-ին Dust2 քարտեզն ավելացնելուց, Valve-ը նաև բարելավել է Inferno, Overpass, Nuke, Vertigo, Mirage և Office քարտեզներն էլ: