Riot Games ընկերությունը երկու թիզեր է ցուցադրել՝ նվիրված League of Legends-ի նոր չեմպիոնին։  Տեսանյութը հրապարակվել Է YouTube-ի պաշտոնական ալիքում:

Հոլովակում հերոսուհին դիմում է Վել՛Կոզին և հայտարարում է, թե նա է Անդունդը, որը կփոխի Ռունթերա ամբողջ աշխարհը: Երկրորդ տեսանյութում «կայսրուհին» ցույց է տալիս Մալզահար մարգարեին այն ավերածությունները, որոնք նա կբերի այս աշխարհ:

Մշակողների հայտարարությունների համաձայն League of Legends-ի նոր չեմպիոն կդառնա «կայսրուհին, որը ցույց կտա Անդունդի իրական դեմքը»: Նա կլինի անտառապահ-մենամարտիկ:

to the Eye of the Void

to the Prophet of the Void