2022 Mid-Season Invitational-ը League of Legends-ից այս տարի ռուսալեզու հեռարձակում չի ունենա - սրա մասին հայտարարվել է պաշտոնապես: Կազմակերպիչները միևնույն ժամանակ չեն նշել եթերից հրաժարվելու պաշտոնական պատճառների մասին, թեպետ գուշակելը դժվար չէ:

2022 Mid-Season Invitational-ը մեկնարկում է մայիսի 10-ից: Առաջին խաղում հանդիպում են T1-ն ու Saigon Buffalo թիմերը։ MSI 2022-ը տեղի կունենա մինչև մայիսի 29-ը Հարավային Կորեայի Պուսան քաղաքում: 11 թիմեր կխաղարկեն 250 հազար դոլար մրցանակային ֆոնդ: