2020 թվականին Mid-Season Invitational-ը չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այս տարի՝ 2021-ին Riot Games-ը որոշեց առաջնությունն անցկացնել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում և մրցաշարը սահմանեց նոր ռեկորդներ:

Մրցաշարի առաջին իսկ օրը՝ խմբային փուլում սահմանվեց ռեկորդային արդյունք: Առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ DWG KIA և Cloud9 զույգերի միջև, դիտվեց ավելի քան 1.1 միլիոն հանդիսատեսի կողմից հեռարձակման ժամանակ: Տրամաբանորեն մրցաշարերում ավելի շատ դիտումներ ապահովում են եզրափակիչ խաղերը և MSI 2021-ը բացառություն չէր: 


MSI 2021-ը տեղի է ունեցել մայիսի 6-ից 23-ը և այդ ընթացքում հասել է 61.1 միլիոն ժամ ընդհանուր դիտման: 2019 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 40.9%-ով: Հանդիսատեսների դիտումների գագաթնակետը գրանցվել է RNG - DWG KIA զույգի միջև կայացած եզրափակչին, որն ապահովել է 1.8 միլիոն դիտում:

Այս խաղի հանդեպ հետաքրքրության արմատները սկսվում են 2020 թվականից: Այդ տարվա ընթացքում կորեական DWG KIA թիմը կարողացել էր հաղթել Worlds 2020-ում և տարվա ընթացքում կայացած վերջին խոշոր մրցաշարերում: Սրանով էր պայմանավորված այդ հետաքրքրությունը, թե կհաջողվ՞ի արդյոք թիմին անպարտելի մնալ MSI 2021-ում էլ: Եզրափակչում զույգերը խաղացին հինգ ռաունդ և շարժվում էին գրեթե հավասար: Սակայն հաջողությունը ժպտաց Royal Never Give Up թիմի խաղացողներին, ովքեր էլ դարձան առաջնության չեմպիոն:

Եզրափակիչ խաղը Mid-Season Invitational շարքի համար սահմանել է նոր ռեկորդ առավելագույն նիշով: Տոկոսայինով, դիտումների գագաթնակետն ավելացել է 7.9%-ով: Այս պարագայում սա հանդիսանում է League of Legends-ի մեջ հինգերրորդ ամենատարածված իրադարձությունը դիտումների գագաթնակետի առումով:

Չնայած մրցաշարի ամենահայտնի թիմերին, կարելի է եզրակացնել, որ հանդիսատեսը DWG KIA-ի վրա հիմնական խաղադրույքն է կատարել, քանի որ նրանց հանդիպումներին միջին հաշվով 923 հազար հանդիսատես է դիտել: Բացի այդ, նրանց մասնակցությամբ չորս հանդիպում հայտնվել է MSI 2021-ի ամենատարածված հանդիպումների ցանկում։

Երկրորդ տեղում են բրազիլական PaiN Gaming-ի հանդիպումները՝ միջինում 879 հազար դիտում։ Թեև թիմը 7-8-րդ տեղն Էր զբաղեցրել մրցաշարում, Բրազիլական լսարանի համար դա նոր վիճակագրական ռեկորդ է MSI և Worlds շարքի մրցաշարերի շրջանակներում:

Royal Never Give Up-ը, ովքեր դարձան առաջնության հաղթողներ, 7-րդ տեղն են զբաղեցրել դիտումների տեսանկյունից: Միջինում այս թիմի հանդիպումներին հետևել են 723 հազար օգտատերեր: 

Դիտումների ժամերի հիմնական ներդրումը կատարել են անգլալեզու հեռարձակումների հանդիսատեսները՝ դիտելու ժամերի ընդհանուր թվի 32.5%-ով։ Երկրորդ տեղում կորեալեզու հանդիսատեսն է՝ 18.7 % ցուցանիշով։ Թոփ-5-ում տեղ են գտել նաև բրազիլացիները պորտուգալալեզու լսարանի հետ, իսպանացիները և չինացիները:

Հեռարձակումներն անցկացվել են տասը հարթակներում, իսկ ամենահանրաճանաչ հարթակն եղել է Twitch-ի LCK_Korea ալիքը, որտեղ առավելագույն դիտումը գրանցվել է 339 հազար հանդիսատես սահմանում: