HLTV.org պորտալի ներկայացուցիչները թարմացրել են Counter-Strike 2-ի աշխարհի լավագույն թիմերի վարկանիշը: Առաջին հորիզոնականը պահպանել է FaZe Clan-ը, որին հաջորդում են Natus Vincere-ը, MOUZ-ն ու այլ թիմերը։

Շաբաթվա արդյունքներով հինգ միավոր է ավելացրել իր օգտին Team Liquid-ը՝ հայտնվելով թոփ-15ում։ Աշխարհի երեսուն ուժեղագույն թիմերի ցուցակում 25րդ տեղն է զբաղեցրել Monte-ն՝ առաջ անցնելով BetBoom Team-ից:

Ավելի վաղ ավարտվել էր ESL Pro League Season 19-ի խմբային փուլը։ Խաղերի արդյունքներով որոշվել են փլեյ-օֆֆի մնացած մասնակիցները։