Taiga-ն հարցազրույց է տվել կիբերսպորտային լրատվականներից մեկին։ Թոմմի Լեն բացառել է այն խոսակցությունները, որ պայմանավորված խաղերում նախապես վճռվում է վերջնական հաղթողի անունը։ Ավելի վաղ նրան մեղադրանք էր ներկայացրել Dota 2-ի հեռարձակող Morf-ը: Վերջինիս խոսքերով Taiga-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել 2023 թվականին որոշ անձանց հետ՝ խաղերը դիտավորությամբ տանուլ տալու վերաբերյալ։ 

Taiga-ն խոստովանել է, որ նախորդ տարվա ընթացքում նա գրեթե լիովին փոխվել է որպես կիբերմարզիկ, սկսել է հետ կանգնել իր երազանքներից և կյանքում ընդունված նորմերից։ Նա սկսել է խաղադրույքներ անել, բայց ոչ թե իր թիմի խաղերի վրա, այլ ուրիշների։ Տղան ընդգծում է, որ ամեն րոպե փոշմանում է իր արարքների համար։ Ըստ Taiga-ի ՝ իրեն <<համոզում էին, որպեսզի միտումնավոր պարտվի պրոֆեսիոնալ հանդիպումներում>>, ինչից ինքը միշտ հրաժարվել է։