GEN.G-ն դարձավ MSI 2024-ի հաղթող թիմը։ Հարավկորեական կազմը Mid Season Invitational-ի գրանդ եզրափակչում հանդիպել էր տեղի BiliBili Gaming թիմին։ 3-1 հաշվով վստահ հաղթանակից հետո Gen․G-ն վաստակում է 50,000 դոլար մրցանակ։ Խաղի MVP ճանաչվել է նույն թիմի կիբերմարզիկ Lehends-ը, իսկ առաջնության MVP`Chovy-ն։ Վերջինս ի դեպ գրանցել է միջազգային մեկ հանդիպման ամենաշատ վերացումները League of Legends-ի մրցաբեմում՝ 28 վերացում և 7 օժանդակ վերացում՝ ընդ որում խաղը  չի հասել 5-րդ քարտեզ։ Gen.G-ն և BLG-ն այսպիսով որակավորվում են League of Legends-ի աշխարհի առաջնությանը՝ Worlds 2025-ին։ 

Հայտնի է նաև առաջնության դիտումների վիճակագրությունը։ Չինական հեռարձակման հարթակները չհաշված՝ ամենաշատը դիտվել է կիսաեզրափակչի T1 vs BLG խաղը, իսկ երկրորդ հորիզոնականում գրանդ եզրափակչի խաղն է։ Ստույգ թվանշանները՝ ստորև։