PUBG: BATTLEGROUNDS-ի մշակողները հայտարարել են Workshop-ի փոփոխությունների մասին: Խաղի որոշ իրեր նոր կոչումներ կստանան: Ճշգրտումներն ուժի մեջ կմտնեն հաջորդ թարմացման թողարկմամբ, որն է 29.2-ը:

29.2 համարի թարմացման մեջ այն իրերը, որոնք նախկինում պատկանում էին բազային աստիճանի, ինչպես նաև այն իրերը, որոնք նախկինում որևէ աստիճանի չէին պատկանում, արժեքի հիման վրա նոր կոչումներ կստանան: Այս իրերը ստեղծելու համար անհրաժեշտ վարկերը(կրեդիտներ) կհամապատասխանեն այս նոր կոչումներին:

Նման իրերի ցանկը ներառում է էմոցիաներ, գրաֆիտիներ, անվանական ցուցանակներ, խորհրդանշաններ և թալիսմաններ: