Նոր մարզիչների արդյունավետությունը չի կարող անտեսվել Efootball24-ում։ Եթե նախկինում արագ հակագրոհների տակտիկան արդեն իսկ նախընտրելի էր լավագույն վարկանիշեր ունեցող օգտատերերի համար, ապա վերջերս հաճախակի է կիրառվում գնդակին առավելագույնս տիրելու մոտեցումը՝ Գվարդիոլա, Զիկո և այլ մենեջերների շնորհիվ։ Խաղի փորձառու հեռարձակողներից մեկը` Spoony Pizzas կեղծանվամբ, ներկայացրել է իր 15 անընդմեջ հաղթանակների (թարմացում՝ 20) մարտավարությունը՝ բարձրագույն դիվիզիոնում։ Spoony-ն ընտրել էր 3-3-2-2 դասավորությունը, հետևյալ խաղաոճերի քարտերով

  • 3 Կենտրոնական Պաշտպան՝ Build Up
  • 1 Հենակետային Կիսապաշտպան՝ Anchor Man
  • 4 Կենտրոնական Կիսապաշտպան՝ Orchestrator
  • 1 Փլեյմեյքեր՝ Creative Playmaker
  • 1 Կենտրոնական Հարձակվող (կամայական խաղաոճ)՝ Goal Poacher/Target Man/ Fox In the Box

Հետևորդները համաձայնել են , որ այս մարտավարությունը լավ է աշխատում թե՛ ստորին և թե՛ վերին դիվիզիոններում։ Ընդ որում, անհատական կարգադրությունների մասով (individual instructions) հարկ է նշել, որ հակառակորդների եզրային հարձակվողների վրա կիրառվում է Man Marking՝ աջ և ձախ թևերում հանդես եկող Orchestrator-ների միջոցով։ Ի դեպ կենտրոնական 2 Orchestrator-ները կարող են կիրառվել որպես հենակետայիններ՝ փոփոխվելով: