Մայիսի 6-ից 23-ը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում տեղի ունեցավ 2021 Mid-Season Invitational LAN մրցաշարը League of Legends դիսցիպլինայից: Առաջնությանը մասնակցում էին 11 ակումբներ, որոնք բաժանվել էին երեք խմբի: Խմբային փուլի հանդիպումները տեղի ունեցան Double Round Robin ձևաչափով։ Հանդիպումները՝ best-of-1 ձևաչափով։ Յուրաքանչյուր խմբից լավագույն երկու թիմերն անցել էին հաջորդ փուլ։

Մայիսի 18-ին ավարտվել էին խմբային փուլի բոլոր հանդիպումները: Մրցաշարի հաջորդ փուլ, այսինքն՝ փլեյ-օֆֆ էին անցել Mad Lions, DWG KIA, PSG Talon և RNG թիմերը:

Այսօր՝ մայիսի 23-ին, տեղի ունեցավ առաջնության ամենավճռորոշ խաղը, որտեղ չեմպիոնական տիտղոսի համար պայքարեցին RNG - Damwon թիմերը: Գրանդ-եզրափակիչը տեղի ունեցավ best-of-5 ձևաչափով՝ մինչև երեք հաղթանակ:

Արդյունքում, դժվարին մրցապայքարից հետո կարողացավ առաջնությունում հաղթել և չեմպիոն դառնալ RNG թիմը, որը մրցակցին հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով:

  • Առաջին ռաունդ RNG 1:0 Damwon
  • Երկրորդ ռաունդ RNG 1:1 Damwon
  • Երրորդ ռաունդ RNG 2:1 Damwon
  • Չորրորդ ռաունդ RNG 2:2 Damwon
  • Հինգերրորդ ռաունդ RNG 3:2 Damwon