PGL Arlington Major-ի խմբային փուլը մոտենում է իր ավարտին, ինչի հետ կապված Esports Charts հարթակը ներկայացրել է այս փուլի դիտումների վիճակագրությունը։ Եվ այսպես՝ առաջին երեք մրցակցային օրերի վերլուծության արդյունքում ստացվել են հետևյալ թվերը․

  • Ամենահաջողվածը եղել է խաղային երկրորդ օրը։ Օգոստոսի 5-ին ամենաշատ դիտումները կազմել են 406,000 դիտորդները։ 
  • Ամենաշատ դիտված թիմերն են եղել OG-ն, Evil Geniuses-ն ու Team Spirit-ը։ Ամենահայտնի խաղը՝ Team Spirit - EG դիմակայությունը։ Դիտումները այստեղ եղել են 300,700։ 
  • Ուկրաինալեզու հարթակների հեռարձակումները սահմանել են իրենց նոր ռեկորդը՝ 15,600 ամենաշատ գրանցված դիտումներ, որը տեղի է ունեցել NAVI vs BOOM Esports խաղի ժամանակ։ 

Հարկ է նշել, որ որոշիչ խաղերը խմբային փուլում դեռ առջևում են, ուստի հնարավոր է սահմանվեն նոր ռեկորդներ։