PSG.LGD-ն հաղթել է Royal Never Give Up-ին PGL Arlington Major 2022-ի Dota 2-ի խմբային փուլում: Թիմն առաջին տեղն Է զբաղեցրել A խմբում: PSG.LGD-ն փլեյ-օֆֆի վերին ցանցում կհանդիպի BOOM Esports-ի հետ:

Խմբային փուլի վերջին հանդիպումներում RNG-ն կմրցի Team Liquid-ի, իսկ PSG.LGD-ն՝ Thunder Awaken-ի դեմ։ Համապատասխան հանդիպումները սպասվում են օգոստոսի 8-ին՝ 19:00 ժամից: Կարող եք հետևել այստեղ:

B խմբում ևս խմբային փուլի խաղերն ավարտվել են: Հայտնի են թիմերը, որոնք անցել են փլեյ օֆֆ փուլ: Վերին ցանցում են Team AsterTeam SpiritBOOM Esports ու Entity կազմերը: Ստորին ցանցում կխաղան Evil Geniuses ու beastcoast թիմերը: Առաջնությունից դուրս են մնացել Natus Vincere և Tundra Esports թիմերը:

PGL Arlington Major 2022-ը տեղի է ունենում օգոստոսի 4-ից մինչև 14-ը: Թիմերը պայքարում են մրցանակային 500 հազար դոլար ֆոնդի համար և 4 570 DPC միավորի համար:


A խումբ

1.  PSG.LGD 6-1-0 13-1
2.  Fnatic 2-5-1 9-7
3.  Outsiders 2-4-1 8-6
4.  OG 2-3-2 7-7
4.  Royal Never Give Up 2-3-2 7-7
6.  Team Liquid 1-4-2 6-8
7.  Talon Esports 1-3-3 5-9
7.  Thunder Awaken 0-5-2 5-9
9.  Soniqs 0-4-3 4-10

B խումբ

1.  Team Aster 3-4-0 10-4
2.  Entity 3-3-1 9-5
3.  Team Spirit 3-3-1 9-5
4.  BOOM Esports 2-3-2 7-7
5.  Evil Geniuses 2-2-3 6-8
6. beastcoast 1-4-2 6-8
7.  Natus Vincere 2-1-4 5-9
8.  Tundra Esports 0-4-3 4-10