Fnatic կիբերսպորտային կազմակերպությունը հայտարարել է մեկնարկային ռոսթերի կազմը, որով հանդես կգան PGL Arlington Major 2022-ում:

Fnatic-ի օրիգինալ ռոսթերից կխաղան Ջարդեն DJ Ջեկո Մամփուստին ու Անուչա Jabz Ջիրավոնգը: Երեք խաղացող փոխարինման եկած հանդիսանում են TSM FTX-ի անդամներ: Նրանք են Էնցո Timado Գիանոլին, Ջոնաթան bryle Սանթոս դե Գիյան և Դու Յոնգ DuBu Կիմը:

Arlington Major 2022-ի կազմակերպիչները թույլ են տվել Fnatic-ին հանդես գալ երեք փոխարինումներով՝ վիզաների հետ կապված խնդիրների պատճառով: PGL Dota 2 Arlington Major 202-ը կանցկացվի օգոստոսի 4-ից մինչև 14-ը: 17 թիմեր կխաղարկեն 500 հազար դոլար ու DPC միավոր: