Natus Vincere-ի CS:GO կազմի դիպուկահարի՝ Ալեքսանդր s1mple Կոստիլևի խաղային դրվագը դարձել է Twitch-ի ամենահայտնի տեսահոլովակը CS:GO կատեգորիայում: Չորս տարվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 2.3 միլիոն դիտում։

Տեսանյութում s1mple-ը մենակ է մնացել Inferno քարտեզում հինգ հակառակորդների դեմ: Նրան հաջողվել է հաշվեհարդար տեսնել բոլոր հակառակորդների հետ ճշգրիտ կրակոցների շնորհիվ։ Խաղացողը նաև ռումբ է տեղադրել, սակայն խաղի հաղթանակը հաշվարկվել է պաշտպանական կողմի բոլոր մասնակիցներին ոչնչացնելու համար։

Ավելի վաղ Կոստիլևը պատմել էր, որ կրկին սկսել է խաղալ CS:GO ինչպես նախկինում՝ 24/7 գրաֆիկով։ Նա կարծում է, որ 2023 թվականին Natus Vincere-ը կարող է իրեն ավելի լավ ցույց տալ, քան 2022 թվականի վերջին էր: