NAVI-ի S1mple-ը ակնարկում է թիմի լուրջ փոփոխությունների մասին։ Կիրիլ Boombl4 Միխայիլովի հեռանալուց հետո կարծես թե դժվար է նրան արժանի փոխարինող գտնելը։ Թիմն այժմ խաղում է Վիկտոր "SDY" Օրուջևի դերակատարությամբ, սակայն նրան շուտով հեռացնելու են կազմից՝ BLAST Premier -ի միջոցառումներից հետո։ Իսկ ակադեմիայի սան Անդրիյ Կուխարսկին դժվար թե միանգամից զարմացնի բոլորին իր տաղանդով։ Հարկավոր է այլ տարբերակ գտնել գալիք տարվա համար։

Այժմ կազմը լավ է․ 6-րդ խաղացող ենք ավելացրել, որը մեզ կօգնի տարեվերջյան առաջնություններում։ Անցյալ տարի բոլոր առաջնությունները հաղթեցինք քանի որ ամբողջ կազմը 6 ամիս էր ինչ իրար հետ էր խաղում։ Այժմ մեզ ժամանակ է պետք և մենք պետք է որոշենք՝ ինչ կազմով ենք ուզում խաղալ 2023-ին։