CS:GO-ի Cloud9 կազմի ռուս խաղացող Սերգեյ Ax1Le Ռիխտորովը վիճակագրորեն լավագույն խաղացողն է միջին վնասի հասցման ցուցանիշով: Համապատասխան վիճակագրությունը հաշվել է HLTV պորտալը:

Կայքը վերլուծել է 2022 թվականին LAN մրցաշարերում կիբերմարզիկների խաղերը։ Համեմատությունն անցկացվել է այն խաղացողների միջև, որոնք թոփ-20ում են հայտնվել թիմերի վարկանիշային աղյուսակում՝ ըստ HLTV վարկածի:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Heroic-ի խաղացող Մարտին stavn Լունդը։ Նրան հաջորդում է բոսնիացի կիբերմարզիկ Նիկոլա NiKo Կովաչը։ Չորրորդ ու հինգերորդ տեղերը զբաղեցնում են Astralis-ի ներկայացուցիչ Բենջամին blameF Բրեմերը և դիպուկահար Natus Vincere-ից՝ Ալեքսանդր s1mple Կոստիլյովը համապատասխանաբար: