Leetify ծառայության վերլուծաբանները CS:GO-ին նվիրված վիճակագրություն են հրապարակել: Հաշվարկվել է, թե խաղի յուրաքանչյուր քարտեզի վրա որ կետերի վրա են պրոֆեսիոնալ կիբերմարզիկներն ավելի հաճախ ռումբ տեղադրել հարձակման կողմից խաղալով։  

A կետը ժողովրդականություն է վայելում Mirage (62%), Dust2 (61%) և Vertigo (55%) քարտեզներում: Nuke-ում և Inferno-ում կիբերմազրիկները հարձակման կողմից խաղալու պարագայում մոտավորապես նույն հաճախականությամբ ռումբ են տեղադրել երկու կետերի վրա: Overpass-ում և Ancient-ում ավելի պահանջված եղել է B կետը: Վերլուծաբանները նշել են, որ վիճակագրությունը չի ցուցադրում, թե որքան հաճախ է հարձակման կողմը գրոհում այս կամ այն կետի վրա, այլ ցույց է տալիս միայն ռումբի հաջող տեղադրման ցուցանիշները: