Մարտի 10-ին Valve-ի թվային հարթակ Steam-ը թարմացրել է միաժամանակյա օգտատերերի թվի սեփական ռեկորդը: Երևանի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում խաղային ծառայությունում գտնվել է 35.3 միլիոն մարդ: Նախորդ լավագույն ցուցանիշը 34.2 միլիոն մարդն էր։

11.1 միլիոն օգտատեր եղել է խաղերում: Սա հարթակի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Վերջին անգամ Steam-ը թարմացրել էր իր առցանցի ռեկորդը մարտի 2-ին: