League of Legends-ի հայտնի լրագրողը հրաժարվում է աշխատել սաուդյան հովանավորչության ներքո։ Նրա կարծիքով՝ Սաուդյան Արաբիան սպորտային միջոցառումները լուսաբանելով փորձում է ստվերում պահել մարդու իրավունքների անընդունելի խախտումների դեպքերը, որոնք ներառում են սպանություններ, քաղաքական հետապնդումներ, կոռուպցիա, ոչ հավասար վերաբերմունք իգական սեռի նկատմամբ և այլն։ Թրեվիսի խոսքով՝ չնայած, որ ինքը հեռու է քաղաքականությունից, նման խնդիրների վրա ինքը չի կարող <<աչք փակել>>։ 
Ավելին՝ ինքը չի ցանկանում ստանալ խոշոր հովանավորչություն ոչ միայն սաուդյան, այլ նաև ամերիկյան ընկերություններից, քանի որ կիբերսպորտում նման ընկերությունները միմյանց հետ սերտորեն համագործակցում են։ Թրեվիսի խոսքով՝ չափազանց վատ է, որ մարդիկ, չցանկանալով են երբեմն համագործակցում սաուդյան կիբերսպորտի առաջնությունների հետ։ Սա ցույց է տալիս, որ ոլորտի զարգացումները լավ տեղ չեն տանում։ Ցավալին այն է, որ Riot Games-ը չի խառնվում այս առաջնությանը՝ Esports World Cup-ին, նշելով, որ թիմերը ազատ են մասնակցության հարցում։ Սակայն ամիսներ առաջ նրանք արգելել էին հայտնի կիբերմարզիկներին մասնակցել շոու-հանդիպումների, ինչպես օրինակ Bjergsen-ի դեպքը, որը հրավիրվել էր հայտնի հեռարձակող iShowSpeed-ի կողմից կազմակերպված մրցույթին։