Assassin's Creed Red-ը կարող է թողարկվել ընթացիկ տարում, ինչի մասին ակնարկել է Ubisoft-ի հրատարակչական աշխատանքների գլխավոր մենեջերը Ճապոնիայում և Հարավային Կորեայում՝ Օզան Կոչօղլուն LinkedIn-ի գրառման մեջ:

Սա Ubisoft-ի աշխատակիցների կողմից նոր խաղի թողարկման տարվա առաջին ակնարկը չէ: Ավելի վաղ ընկերության մենեջեր Արիսա Լագունզադը գրել էր, որ Assassin's Creed Red-ը կդառնա 2024 թվականի խոշորագույն բլոկբաստերը։

Assassin's Creed Red-ը ֆրանշիզայի խաղերից մեկն է, որը պետք է լինի Assassin's Creed Infinity-ի նախաձեռնության մի մասը: Հայտնի է, որ նախագծի վրա աշխատում է Ubisoft Quebec-ը, որը պատասխանատու է եղել Odyssey մասի համար։ Red-ի գործողությունները ծավալվելու են ֆեոդալական Ճապոնիայում, իսկ գլխավոր հերոսը լինելու է աղջիկ։ Պաշտոնապես թողարկման ամսաթիվը և խաղային հարթակների ցուցակը դեռ անհայտ են մնում: Վերջերս գրվել էր, թե թողարկումը տեղի կունենա մինչև 2025 թվականի մարտը: