Ավանդույթ դարձած կարճ պատմությունները այս անգամ անդրադառնում են Donk-ին։ Ըստ սցենարի՝ թոփ խաղացողները՝ NiKo-ն, Karrigan-ը, Jame-ը, Hunter-ը, Dev1ce-ը ստացել են հասանելիություն Donk-ի մկնիկին և որոշում են կայացնում՝ գործածե՞լ այն տղայի դեմ թե ոչ։ Առաջարկություն է հնչում տալ մկնիկը որևէ նոր ծագող աստղի կամ ջարդել այն։ Սակայն ջարդել չի հաջողվում։ Փոխարենը պետք է գցել այն կրակների մեջ, ընդ որում՝ խաղի քարտեզներից մեկի տեղանքում։ Ինչևէ, վերջում Mongolz թիմի երկու կիբերմարզիկներ որոշում են այս գործը կատարել ինքնուրույն՝ վերցնում մկնիկն ու անհետանում։