Fallout սերիալն առաջին եթերաշրջանի թողարկումից հետո 16 օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 65 միլիոն հանդիսատես: Ցուցանիշը երկրորդն է Prime Video հոսքային ծառայության ողջ պատմության ընթացքում։ Այս մասին հայտնել են Amazon ընկերությունից։

Շոուն դարձել է Prime Video-ի ամենաշատ դիտված նախագիծը «Մատանիների տիրակալը. Իշխանության օղակները» սերիալից ի վեր, որի թողարկումը տեղի է ունեցել 2022 թվականին։ Fallout սերիալը ծառայության պատմության մեջ ամենադիտվածն է եղել 18-34 տարեկան հանդիսատեսի շրջանում։ Շոուի հեռուստադիտողների 60%-ը գտնվում են ԱՄՆ-ից դուրս:

Սերիալի առաջին սեզոնը թողարկվել է ապրիլի 10-ին։ Rotten Tomatoes-ում նրա «Թարմության» վարկանիշը կազմել է 93%, իսկ IMDb-ում միջին գնահատականը 8.6 միավոր 10-ից։ Սերիալն արդեն երկարացվել է երկրորդ սեզոնը։