Ապրիլի ավարտը մատնանշում է մրցակցային խաղի տեղափոխումը նոր էպիզոդ։ Սովորաբար՝ կախված տարածաշրջանից, նոր մրցաշրջանն սկսվում է ամսվա վերջին օրը, կամ առաջիկա ամսվա առաջին օրը ։ Այս տրամաբանությամբ եվրոպա տարածաշրջանի համար մեր ժամանակով Episode 8 Act 3-ը մեկնարկում է ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը՝ 01։0-ին։ Այս անգամ չկան նոր  հոլովակներ, քարտեզներ կամ հերոսներ։ Փոխարենը ավելացվելու է սքիների նոր հավաքածու՝ ոգեշնչված Clove գործակալի տեսքից։ Ի դեպ հիշեցնենք, որ մրցակցային քարտեզների շարքից հեռացվում է Ascent-ը։