Ակումա հերոսը Street Fighter 6-ից ստացել է թարմ խաղային թրեյլեր EVO Japan փառատոնի շրջանակում: Capcom-ը հրապարակել է DLC-կերպարի թողարկման ամսաթիվը՝ այն է մայիսի 22-ը։

Մարտիկը կգրանցվի խաղի երեք ռեժիմներում՝ «Գոտեմարտերի վայր», «Մարտական կենտրոն» և «Համաշխարհային շրջագայություն»։ Վերջինիս շրջանակում կարող եք առաջադրանքներ վերցնել Ակումայից, ինչպես նաև փորձել դառնալ նրա ուսանողը: Բացի այդ, մարտիկի հետ միասին խաղում հասանելի կդառնա նաև Enma’s Hollow արենան ու բալանսային խոշոր թարմացումը՝ ուղղված բոլոր հերոսացանկին:

Ակուման կլինի Street Fighter 6-ի թողարկումից հետո աջակցության առաջին տարվա հավաքածուի վերջին լրացուցիչ կերպարը: Այն հասանելի կլինի Deluxe և Ultimate հրատարակությունների բոլոր օգտատերերի համար: